hotelium.am - հյուրանոցների օնլայն ամրագրում

տուրիստական ամրագրումների կենտրոն

Booking support: armeniatickets@gmail.com

Երևան | 300 հյուրանոց

Դիլիջան | 22 հյուրանոց

Ծաղկաձոր | 20 հյուրանոց

 
  Գլխավոր Հյուրանոցներ Ավիատոմսեր Պայմաններ Հետադարձ կապ
 
 

Ինչպես ամրագրել օնլայն հյուրանոցներ


Մեր համակարգի միջոցով կատարվում է հյուրանոցների ամրագրման ծառայությունների գների համեմատում: Որոնելով հյուրանոցներ hotelium.am կայքում՝ դուք կտեսնեք օնլայն ամրագրման համար առավել մատչելի տարբերակները: Մեր համակարգը հյուրանոցների գներին չի ավելացնում կոմիսիոն վճարներ, ինչը նշանակում է, որ դուք կարող եք որոնել և գտնել ամենաէժան գնով հյուրանոցները և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում:

Ինչպես ամրագրել հյուրանոցային սենյակ օնլայն

Հյուրանոցներ ամրագրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

  • Լրացնել օնլայն ամրագրման վանդակները, որտեղ անհրաժեշտ է նշել այն քաղաքը (city or hotel name), որտեղ պատրաստվում եք մեկնել (անգլերեն տառերով), ապա ժամանման (check-in) և դուրս գալու (check-out) ամսաթվերը, ինչպես նաև հյուրերի քանակը (guests):

  • Տվյալները լրացնելուց հետո սեղմեք FIND

  • Սպասել, մինչև համակարգը կգտնի տվյալ քաղաքի հյուրանոցները:

  • Ընտրել առավել հարմար տարբերակը

  • Լրացնել հյուր(եր)ի տվյալները ամենայն ճշտությամբ

  • Կատարել վճարում ձեզ հարմար տարբերակով (VISA կամ Master Card վճարային քարտերով)

  • Ստանալ հաղորդագրություն ձեր կողմից նշված էլփոստի հասցեին (email address), որի հետո կարող եք նշված օրը և ժամին մեկնել ամրագրված հյուրանոց:

Ամրագրել հյուրանոցներ

 

Ամրագրման օգնություն

Եթե Hotelium.am կայքով հյուրանոցների ամրագրման հետ կապված հարցեր ունեք, կարող եք կապվել աջակցման ծառայության հեռախոսահամարով՝

(099) 994-005

Հյուրանոցի ամրագրում մեր գրասենյակում

Եթե ցանկանում եք խուսափել օնլայն ամրագրումից և ամրագրել հյուրանոց դասական եղանակով՝ մեր գրասենյակում, ապա կապվեք (099) 994-005, (077) 994-014 հեռախոսահամարներով:

* Օնլայն ծառայությունների գները շատ հաճախ տարբերվում են գրասենյակներում առաջարկվող հյուրանոցների գներից:

Եղեք ուշադիր [!] հյուրանոցներ ամրագրելիս ծանոթացեք տվյալ ամրագրումն իրականացնող ծառայության և հյուրանոցի պայմաններին՝ կապված ամրագրման ամսաթվերի, հյուրերի քանակի փոփոխության, ինչպես նաև ամրագրման չեղարկման հետ: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ուշադրություն դարձրեք ամրագրող ծառայության բոլոր պայմաններին:

 

Հյուրանոցներ  2014 - 2015 hotelium.am

Hotelium.am տուրիստական ամրագրումների և ուղևորությունների կենտրոն

հյուրանոցների ամրագրում առցանց և գրասենյակում - տուրիստական ուղեգրեր

հետադարձ կապ  |  առցանց ամրագրման պայմաններ  |  գաղտնիության քաղաքականություն  |  առցանց անվտանգություն