Հյուրանոցների օնլայն (առցանց) ամրագրում

Տուրիստական ամրագրումների կենտրոն

Booking support: armeniatickets@gmail.com

Երևան | 300 հյուրանոց

Դիլիջան | 22 հյուրանոց

Ծաղկաձոր | 20 հյուրանոց

 
  Գլխավոր Հյուրանոցներ Ավիատոմսեր Հետադարձ կապ Պայմաններ
 
 

Hotelium.am կայքի ծառայությունների մատուցման պայմաններ

  • Hotelium.am կայքի այցելուները կայքի Online Booking (օն-լայն ամրագրում) միջոցով կարող են առցանց որոնել հյուրանոցներ: Վերոնշյալ բաժնում օնլայն հյուրանոցների ամրագրումը կատարվում է երրորդ կողմի ծառայության միջոցով և սերվերներում:

  • Hotelium.am կայքը հանդիսանում է երրորդային միջնորդ հարթակ, որտեղ տեղադրված որոնման ֆորմայով օգտվողը հատկանշում է ցանկալի ուղղությունը, այնուհետև, կատարելով որոնում, տեղափոխվում որոնման արդյունքների էջ, որտեղ էլ կարող է ամրագրել ցանկալի հյուրանոցում սենյակ(ներ)՝ անցնելով օնլայն ամրագրման ծառայություններ մատակարարող հիմնական տիրույթ:

  • Որոնման էջում ցուցադրվող օնլայն հյուրանոցների գները սահմանվում են ծառայություններ մատուցող երրորդ կողմի պայմաններով՝ հիմնական մատակարար ծառայության կողմից: Գները ցուցադրվում են ըստ մատակարար համակարգերի արտարժույթների:

  • Կայքը պատասխանատվություն չի կրում հյուրանոցների մասին տեղեկատվության, հյուրանոցի մասին կարծիքների, հյուրանոցների կարգավիճակի (այդ թվում՝ աստղերի քանակի), օնլայն հյուրանոցների գների, դրանց պարբերական փոփոխման, ինչպես նաև օգտվողի կողմից կատարված ամրագրումների համար:

  • Hotelium.am կայքը սեփական հայեցողությամբ կարող է ներկայացնել հյուրանոցի մասին տեղեկություններ, որոնք հասանելի են հասարակությանը ինտերնետային տիրույթում:

  • Հյուրանոցների մասին տեղեկությունների համար պատասխանատվությունը կրում է օնլայն ամրագրման հիմնական ծառայություններ մատուցող համակարգը: Բոլոր տեղեկությունները ներկայացված են ըստ օնլայն ամրագրման համակարգերի տեղեկատվական բազաների:

  • Hotelium.am-ը հանդիսանում է նաև զանգերով հեռախոսային սպասարկման կենտրոն, որի օգնությամբ օգտվողները կարող են տեղեկություններ ստանալ ՀՀ-ում և Արցախում հյուրանոցների ամրագրումների, սոց փաթեթով հանգստի և Հայաստանից դուրս հյուրանոցների վերաբերյալ: Տեղեկությունները տրամադրվում են մեր գործընկեր կազմակերպությունների կողմից հրապարակված տվյալների հիման վրա:

Hotelium.am կայքի որոնման ֆորմայից օգտվելով և տեղափոխվելով ամրագրման ծառայություններ մատուցող համակարգի տիրույթ՝ դուք համաձայնվում եք Hotelium.am կայքի ծառայությունների մատուցման և օգտագործման պայմաններին, ինչպես նաև մեր նախագծի գաղտնիության քաղաքականությանը:

Ինչպես ամրագրել հյուրանոցային սենյակ օնլայն

Հյուրանոցներ ամրագրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

  • Լրացնել օնլայն ամրագրման վանդակները, որտեղ անհրաժեշտ է նշել այն քաղաքը (city or hotel name), որտեղ պատրաստվում եք մեկնել (անգլերեն տառերով), ապա ժամանման (check-in) և դուրս գալու (check-out) ամսաթվերը, ինչպես նաև հյուրերի քանակը (guests):

  • Տվյալները լրացնելուց հետո սեղմեք FIND

  • Սպասել, մինչև համակարգը կգտնի տվյալ քաղաքի հյուրանոցները:

  • Ընտրել առավել հարմար տարբերակը

  • Լրացնել հյուր(եր)ի տվյալները ամենայն ճշտությամբ

  • Կատարել վճարում ձեզ հարմար տարբերակով (VISA կամ Master Card վճարային քարտերով)

  • Ստանալ հաղորդագրություն ձեր կողմից նշված էլփոստի հասցեին (email address), որի հետո կարող եք նշված օրը և ժամին մեկնել ամրագրված հյուրանոց:

Ամրագրել հյուրանոցներ

 

Ամրագրման օգնություն

Եթե Hotelium.am կայքով հյուրանոցների ամրագրման հետ կապված հարցեր ունեք, կարող եք կապվել աջակցման ծառայության հեռախոսահամարով՝

(099) 994-005

Հյուրանոցի ամրագրում գրասենյակում

Եթե ցանկանում եք խուսափել օնլայն ամրագրումից և ամրագրել հյուրանոց դասական եղանակով՝ մեր գրասենյակում, ապա կապվեք (099) 994-005, (077) 994-014 հեռախոսահամարներով:

* Օնլայն ծառայությունների գները շատ հաճախ տարբերվում են գրասենյակներում առաջարկվող հյուրանոցների գներից:

Եղեք ուշադիր [!] հյուրանոցներ ամրագրելիս ծանոթացեք տվյալ ամրագրումն իրականացնող ծառայության և հյուրանոցի պայմաններին՝ կապված ամրագրման ամսաթվերի, հյուրերի քանակի փոփոխության, ինչպես նաև ամրագրման չեղարկման հետ: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ուշադրություն դարձրեք ամրագրող ծառայության բոլոր պայմաններին:

 

Հյուրանոցներ  2014 - 2015 hotelium.am

Hotelium.am տուրիստական ամրագրումների և ուղևորությունների կենտրոն

հյուրանոցների ամրագրում առցանց և գրասենյակում - տուրիստական ուղեգրեր

հետադարձ կապ  |  առցանց ամրագրման պայմաններ  |  գաղտնիության քաղաքականություն  |  առցանց անվտանգություն